Գյումրիում հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն

3 րոպեի ընթերցում

Գյումրիում 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն։ ՀՀ կառավարության 2022 թվականի 1601-Ն որոշմամբ նախատեսվում է մինչև 2027 թվականը Գյումրին ազատել տնակներից, սակայն վերջին երեք տարում ապամոնտաժվել է ընդամենը 183 տնակ:

Գյումրիի համայնքապետարանից «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեցին, որ ապամոնտաժման գործընթացը բավականին բարդ է, քանի որ որոշ ընտանիքներ, բնակարան ստանալով հանդերձ, դեռևս չեն տեղափոխվել նոր կացարաններ՝ ընտանիքի բազմանդամության կամ ներընտանեկան խնդիրների պատճառով: Այնուամենայնիվ, վերջին մի քանի ամսվա ընթացքում համայնքապետարանի կողմից ապամոնտաժվել է 40 տնակ:

Այս պահին քաղաքում առկա է քանդման ենթակա 798 տնակ, որոնց բնակիչներն արդեն ծանուցվել են: Դրանցից 369-ը այն ընտանիքներն են, որոնք բնակարան ստացել են, սակայն դեռևս չեն ապամոնտաժել տնակները։ Քաղաքում կան նաև 131 փակ տնակներ, որոնց բնակիչների 99 տոկոսը գտնվում է արտերկրում, իսկ 9 տնակների բնակիչներ բնակարան են ստացել բարեգործական ծրագրերով, սակայն դրանք դեռևս ապամոնտաժված չեն: Առաջնահերթության կարգով քանդվելու են հենց այն տնակները, որոնց բնակիչներն արդեն ապահովվել են պետական, համայնքային կամ հիմնադրամների բնակարաններով:

Միևնույն ժամանակ, համայնքապետարանը հարկադրանք չի կիրառի և չի պարտադրի ազատել կացարանները երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած, բայց մինչ օրս պետությունից որևէ փոխհատուցում չստացած շուրջ 383 ընտանիքների, ինչպես նաև բազմանդամ այն 33 ընտանիքների նկատմամբ, որոնք ժամանակին կառավարության որոշմամբ կիսվելու իրավունք են ստացել, ինչի արդյունքում ընտանիքի մի մասը տեղափոխվել է նորակառույց բնակարան, իսկ մյուս մասը ժամանակավորապես մնացել է տնակում։

Առանձին խումբ են կազմում այն 213 ընտանիքները, որոնք 1988-ի երկրաշարժից հետո պետությունից ստացել են բնակարան, սակայն հետագայում օտարել են այն ու նորից վերադարձել տնակներ:

Ամենամեծ խումբը կազմում են նաև այն 1069 տնակները, որոնց բնակիչները երկրաշարժի պահին տուն չեն կորցրել, այլ դեռ խորհրդային տարիներից ունեցած սեփական կամ ֆոնդային բնակարանները հետագայում վաճառել են ու տեղափոխվել ժամանակավոր կացարաններ:

Հայերեն

ԵՄ-ն նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթում ներառել 1600 ընկերություն և ֆիզիկական անձ

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները

ԱԺ նիստ.12/10/2026

Նեպալում կրկին հեղեղումներ են. կան անհետ կորածներ

Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումները

Ցանկանում ենք խաղալ հավասարակշռված ֆուտբոլ. «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչը` թիմում իր ծրագրերի մասին

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվեց Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը

Ինչո՞ւ են ուղևորները ավտոբուներին սպասում 25-30 րոպե․ Ավինյանի անդրադարձը

Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրողները կազատվեն ճանապարհային որոշ հարկերից և վճարներից