Վարդենիսի քաղաքային մանկական գրադարանը համալրվել է նոր գրքերով

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մանկական գրադարանը համալրվել է նոր գրքերով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, օրերս Վարդենիսի քաղաքային մանկական գրադարանը հյուրընկալել է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին և անվանի գրադարանագետ, մատենագետ, Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանին։

Այցի ընթացքում հյուրերը շրջել են գրադարանում, ծանոթացել  գրադարանի պատմությանը, գործունեությանը և առօրյա աշխատանքին։ Հանդիպման ընթացքում անդրադարձել են  գրադարանների միջև հետագա համագործակցությանը, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

Հյուրերը գրադարանին նվիրել են նաև գրքեր՝ համալրելով գրադարանի գրքային ֆոնդը։

Հանդիպմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի աշխատակիցները, Վարդենիսի քաղաքային գրադարանի և քաղաքային մանկական գրադարանի աշխատակիցները, ինչպես նաև ընթերցողներ։

Ներկաները շփվել են հյուրերի հետ, հարցեր ուղղել և քննարկել գրքի, ընթերցանության ու գրադարանների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Հայերեն

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում