ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր

1 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր՝ գյուղացիական տնտեսություններին համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, այդ ձեռնարկի շրջանակներում հուլիսի 23-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  պատվիրակության ներկայացուցիչներին՝ Տնտեսական անվտանգության ծրագրերի ղեկավար Ստեփան Գրիգորյանին և նույն բաժնի ներկայացուցիչ Նարինե Քոչարյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերն ու հումանիտար աջակցությանն ուղղված քայլերը:

Համագործակցության շրջանակներում ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր, որը կիրառվելու է սահմանամերձ բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։

Վարդենիս համայնքի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին ու հավաստիացրել, որ նվիրաբերված գյուղատնտեսական գործիքը հավուր պատշաճի կծառայեցվի համայնքի գյուղացիական տնտեսությունների կարիքներին։

Հայերեն

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում