Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Լանջաղբյուրի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է կազմում է 256 միլիոն  96 հազար  դրամ, որի 75 տոկոսն հատկացվելու է պետական, իսկ 25 տոկոսը՝ համայնքի բյուջեից։

Ծրագրով նախատեսված է տանիքի, հատակի, սանհանգույցների, ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի հիմնանորոգում, նոր դռների ու պատուհանների տեղադրում, պատերի ներքին հարդարում, այլ աշխատանքներ։

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028 թվականի հունիսին։

Ներկայում երկհարկանի շենքում կատարվում են քանդման և տարածքից շինաղբի տեղափոխման աշխատանքներ։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ