«Փարոս» բարեգործական հիմնադրամի միջոցներով Գյումրիում կառուցվում է սոցիալական բնակելի շենք

3 րոպեի ընթերցում

Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասում ընթանում են տասնամյակներ շարունակ կիսակառույց և թալանված վիճակում գտնվող բնակելի շենքի վերակառուցման աշխատանքները։ Ավելի քան երեք տասնամյակ անտերության մատնված շենքն այժմ ամրացվում և վերակառուցվում է՝ դառնալով սոցիալական բնակելի համալիր։ Շենքի կառուցումը սկսվել էր դեռևս մինչև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, սակայն աղետի հետևանքով աշխատանքները դադարեցվել էին։ Շինարարությունը վերսկսվել է 2025 թվականի վերջերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը տեղեկացրեց, որ նախագիծն իրականացնում է «Փարոս» բարեգործական հիմնադրամը՝ ամերիկահայ համայնքի և բարերարների ֆինանսական աջակցությամբ։

Նրա խոսքով՝ շենքի նախապես նախատեսված երեք հարկերին ավելացվել է ևս մեկ հարկ՝ ձեղնահարկը, ինչի արդյունքում նախապես նախատեսված 16 բնակարանի փոխարեն կառուցվում է 27 բնակարան՝ մեկ, երկու և երեք սենյականոց։ Բոլոր սոցիալական բնակարանները կունենան լուսավոր սենյակներ, կապահովվեն կենցաղային անհրաժեշտ բոլոր հարմարություններով և շահագործման կհանձնվեն ամբողջությամբ կահավորված՝ անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով, այդ թվում՝ հեռուստացույցներով։

Բնակարանների հատկացման հարցում ընտանիքի կազմի սահմանափակում չի նախատեսվում։ Բնակարաններ կտրամադրվեն ինչպես բազմազավակ և բազմանդամ ընտանիքներին, այնպես էլ տարեց զույգերին ու միայնակ քաղաքացիներին։ Մեկ սենյականոց բնակարանները հիմնականում նախատեսվում է հատկացնել միայնակ տարեցներին, որոնցից շատերը բնակարանային հերթում հաշվառված են եղել դեռևս մինչև երկրաշարժը, սակայն աղետից հետո կորցրել են իրենց արտոնությունները։

Բնակարանների բաշխումն իրականացվելու է ըստ առաջնահերթության՝ Գյումրիի համայնքապետարանի և «Փարոս» բարեգործական հիմնադրամի համատեղ կազմած ցուցակների հիման վրա՝ թափանցիկ ընթացակարգով։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջ։ Դրանից հետո կմեկնարկի բնակարանների բաշխման գործընթացը։

Հայերեն

ԵՄ-ն նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթում ներառել 1600 ընկերություն և ֆիզիկական անձ

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները

ԱԺ նիստ.12/10/2026

Նեպալում կրկին հեղեղումներ են. կան անհետ կորածներ

Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումները

Ցանկանում ենք խաղալ հավասարակշռված ֆուտբոլ. «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչը` թիմում իր ծրագրերի մասին

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվեց Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը

Ինչո՞ւ են ուղևորները ավտոբուներին սպասում 25-30 րոպե․ Ավինյանի անդրադարձը

Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրողները կազատվեն ճանապարհային որոշ հարկերից և վճարներից