Իրան

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբին Մանիլայում ԱՍԵԱՆ-ի համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Իրանը «երկիր է, որը ղեկավարվում է արմատական հոգևորականների կողմից»՝ նրանց անվանելով «անտարբեր տնտեսական հարցերի նկատմամբ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Նրանք կործանում են իրենց երկիրը։ Իրանը կարող է լինել Մերձավոր Արևելքի ամենահարուստ երկիրը, եթե ցանկանար լինել այդպիսին։ Բայց փոխարենը նրանք իրենց գումարներն օգտագործում են և փոխանցում դրանք «Հեզբոլլահին», «Համասին», հութիներին։ Նրանք գումար են տրամադրում շիա աշխարհազորայիններին։ Նրանք աջակցում են ամբողջ աշխարհում հովանավորվող ահաբեկչությանը», — ասել է Ռուբիոն։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակը «միջուկազերծված Իրանն» է։

«Նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք։ Պատկերացրեք, թե ինչ կանեին աշխարհի հետ», — նշել է նա։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում