Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Մանիլայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջայշանկարն X-ում գրել է, որ Ռուբիոյի հետ քննարկել են առևտրի և մաքսատուրքերի հարցերը, համագործակցությունը տարբեր առաջնահերթ ոլորտներում:

«Մեր հանդիպումը կենտրոնացած էր այն բնագավառների վրա, որոնք առաջնահերթ են Հնդկաստան-ԱՄՆ համապարփակ գլոբալ ռազմավարական գործընկերության համար, ներառյալ առևտուրը և մաքսատուրքերը, էներգետիկան, պաշտպանությունը և անվտանգությունը, կարևորագույն օգտակար հանածոները և արհեստական ​​բանականությունը», - գրել է Ջայշանկարը:

Նրա խոսքով՝ ինքը նաև Ռուբիոյի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցեր:

Հայերեն Русский

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը