Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

2 րոպեի ընթերցում

Գյումրիի քաղաքային իշխանությունները համայնքի զարգացման օրակարգում առաջնահերթ են համարում բնակարանաշինության ակտիվացումը, որի ուղղությամբ քաղաքապետարանն արդեն ունի պատրաստի նախագծեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է քաղաքի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերը, որոնք վերջին շրջանում հանրային քննարկումների կենտրոնում էին։

Բնակարանային խնդրի լուծման նպատակով քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել սոցիալական բնակարանաշինության մի շարք ծրագրեր։ Մասնավորապես, համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվելու է Վարդ Բաղ թաղամասում գտնվող նախկին Ռադիոգործարանի հանրակացարանային շենքերից մեկը։ Վերակառուցումից հետո այնտեղ ստեղծված սոցիալական բնակարանները կհատկացվեն տնակներում բնակվող ընտանիքներին։

Բացի այդ, նույն թաղամասում գտնվող համայնքային ենթակայության 14 բնակարանների վերանորոգման շինարարական մրցույթն արդեն անցկացվել է, և աշխատանքներն ընթանում են։ Նորոգումից հետո դրանք ևս որպես սոցիալական բնակարաններ կհանձնվեն տնակաբնակ գյումրեցիներին։

Սոցիալական բնակարանաշինության ևս մեկ խոշոր ծրագիր իրականացվում է «Փարոս» հիմնադրամի հետ համատեղ՝ Լիսինյան 15 հասցեում։ ՀՀ կառավարության որոշմամբ տարածքը տրամադրվել է «Փարոս» հիմնադրամին, որը շուրջ 1,2 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով նախատեսում է կառուցել 27 սոցիալական բնակարան։

Ավետիս Առաքելյանի խոսքով՝ բոլոր ծրագրերը գտնվում են մշտական վերահսկողության ներքո, և դրանց իրականացումը կնպաստի տարիներով կուտակված բնակարանային և սոցիալական խնդիրների լուծմանը։

Հայերեն

ԵՄ-ն նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթում ներառել 1600 ընկերություն և ֆիզիկական անձ

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները

ԱԺ նիստ.12/10/2026

Նեպալում կրկին հեղեղումներ են. կան անհետ կորածներ

Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումները

Ցանկանում ենք խաղալ հավասարակշռված ֆուտբոլ. «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչը` թիմում իր ծրագրերի մասին

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվեց Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը

Ինչո՞ւ են ուղևորները ավտոբուներին սպասում 25-30 րոպե․ Ավինյանի անդրադարձը

Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրողները կազատվեն ճանապարհային որոշ հարկերից և վճարներից