Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կարկուտի պատճառած վնասի չափը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Անի համայնքի բնակավայրերում առաջիկա օրերին համապատասխան հանձնաժողովների կողմից կիրականացվի գույքագրում՝ ճշտելու հուլիսի 17-ին գրանցված կարկտահարության պատճառած վնասների չափերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համայնքապետարանից, տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնասներ է հասցրել համայնքի գրեթե բոլոր բնակավայրերին։ Մինչև 100 տոկոսի հասնող վնասներ են արձանագրվել համայնքի բնակավայրերի մեծ մասում, բացառությամբ Մարալիկ, Գուսանագյուղ, Շիրակավան, Իսահակյան, Աղին և Լուսաղբյուր գյուղերի։ Տեղատարափ կարկուտը վնասներ է հասցրել ոչ միայն գյուղատնտեսական ցանքատարածություններին, այլև բնակիչների տնամերձ այգիներին, ավտոմեքենաներին, վնասվել են նաև բնակելի տների տանիքները։

Պատճառված վնասներին տեղում ծանոթանալու նպատակով Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այցելել է Բագրավան բնակավայր, հանդիպել բնակիչներին և ծանոթացել կարկտահարության հետևանքների վերաբերյալ նրանց մտահոգություններին ու դժգոհություններին։ Ոլորտային պատասխանատու մասնագետները ևս մեկնել են տուժած մյուս բնակավայրեր՝ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար։

Համայնքի ղեկավարը և պատասխանատու մարմինների ներկայացուցիչները բնակիչներին հավաստիացրել են, որ գույքագրման արդյունքները հիմք կհանդիսանան իրավիճակի ամբողջական գնահատման և հետագա անհրաժեշտ քայլերի ձեռնարկման համար:

Հայերեն

ԵՄ-ն նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթում ներառել 1600 ընկերություն և ֆիզիկական անձ

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները

ԱԺ նիստ.12/10/2026

Նեպալում կրկին հեղեղումներ են. կան անհետ կորածներ

Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումները

Ցանկանում ենք խաղալ հավասարակշռված ֆուտբոլ. «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչը` թիմում իր ծրագրերի մասին

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվեց Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը

Ինչո՞ւ են ուղևորները ավտոբուներին սպասում 25-30 րոպե․ Ավինյանի անդրադարձը

Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրողները կազատվեն ճանապարհային որոշ հարկերից և վճարներից