Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները

3 րոպեի ընթերցում

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները բաժանորդի հարցման դեպքում նրան կտրամադրեն առնվազն նախորդ մեկ տարվա ընթացքում օգտագործած կապի ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան կարգը սահմանող որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նոր կարգավորումը տարածվելու է ամրակցված և շարժական կապի ծառայությունների վրա։ Բաժանորդը տեղեկությունները ստանալու համար օպերատորին կկարողանա դիմել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով։

Օպերատորը պետք է տրամադրի բաժանորդի մուտքային և ելքային զանգերի, տեքստային հաղորդագրությունների, ինտերնետի օգտագործման ծավալների, միջազգային ռոումինգի, երրորդ անձանց հետ համատեղ մատուցված և այլ ծառայությունների վերաբերյալ տվյալները, եթե դրանք սակագրվել են և բաժանորդի համար վճար են առաջացրել։

Զանգերի և կարճ հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկությունները կներառեն հեռախոսահամարները, զանգի կամ հաղորդագրության ամսաթիվը և ճշգրիտ ժամը, խոսակցության տևողությունն ու ծառայության արժեքը։

Ինտերնետի օգտագործման դեպքում կնշվեն յուրաքանչյուր սեսիայի մեկնարկի ամսաթիվն ու ժամը, օգտագործված ծավալը և արժեքը։ Այս պահանջը չի տարածվի այն ամրակցված ինտերնետ ծառայությունների վրա, որոնք մատուցվում են առանց օգտագործման ծավալի սահմանափակման։

Միջազգային ռոումինգի դեպքում տեղեկությունները կներկայացվեն նաև ըստ երկրի և, առկայության դեպքում, տվյալ երկրում ծառայություն մատուցած ռոումինգի օպերատորի։

Երրորդ անձանց կողմից կամ օպերատորի հետ համատեղ մատուցված ծառայությունների դեպքում կնշվեն ծառայության անվանումն ու դրա արժեքը։

Բաժանորդը կկարողանա ընտրել տեղեկությունների ստացման փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակը։ Էլեկտրոնային փոստով, օպերատորի պաշտոնական կայքով կամ բջջային հավելվածով տվյալների տրամադրումը կլինի անվճար։

Չսակագրված և բաժանորդի համար վճար չառաջացրած ծառայությունների մասին տեղեկությունների տրամադրումն օպերատորի իրավունքը կլինի։ Եթե օպերատորը որոշի այդ տվյալները չտրամադրել, պարտավոր կլինի այդ մասին նախապես տեղեկություն հրապարակել իր պաշտոնական կայքում։

2026 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը ինտերնետի օգտագործման և երրորդ անձանց կողմից մատուցված ծառայությունների տվյալները կտրամադրվեն միայն 2026 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար։

Օպերատորները 2026 թվականի դեկտեմբերի 15-ից իրենց պաշտոնական կայքերում պետք է հրապարակեն տեղեկությունների տրամադրման կարգի, պայմանների և հնարավոր վճարների վերաբերյալ տվյալները։

Նախագծով նախատեսվում է նոր կարգն ուժի մեջ դնել 2026 թվականի դեկտեմբերի 1-ից։ Միաժամանակ ուժը կորցրած կճանաչվի 2017 թվականին ընդունված կարգավորումը, որը վերաբերում էր միայն զանգերի և կարճ հաղորդագրությունների վերծանումներին։

Հայերեն

Նշանավոր շեփորահար Իբրահիմ Մալուֆն իր անսահման էներգիայով և ինքնատիպ երաժշտությամբ «պայթեցրեց» երևանյան բեմը

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում

Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել

Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա

Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան