Հայ ուսանողների հաջողությունը Կասաբլանկայում. «Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը»՝ միջազգային մրցանակակիր

3 րոպեի ընթերցում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Գյումրիի մասնաճյուղի Լյուդվիգ Հարությունյանի արվեստանոցի ուսանողները հաջողությամբ մասնակցել են Կասաբլանկայում անցկացված Համալսարանական թատրոնների 38-րդ միջազգային փառատոնին (FITUC 2026):  Փառատոնի շրջանակում ուսանողների ներկայացրած «Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը» բեմադրությունն արժանացել է ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մասնագիտական ժյուրիի բարձր գնահատականին՝ հաղթող ճանաչվելով «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում։ Ներկայացման բեմադրիչներն են Արտուշ Միքայելյանն ու Լյուդվիգ Հարությունյանը, իսկ բեմական խոսքի դասախոսը՝ Արսեն Միքայելյանը։

Բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ «Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը» բեմադրվել է ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Կենդանական պատմություններ» պիեսաշարի հիման վրա։ Բեմադրությունը մարդու հոգեբանական աշխարհի խորքային ուսումնասիրություն է, որտեղ կենդանական կերպարների բազմաշերտ խորհրդանշական համակարգի միջոցով բացահայտվում են ժամանակակից մարդու ներաշխարհն ու գոյաբանական որոնումները։ Մեկ ժամ տևողությամբ ներկայացումն անդրադառնում է անհատի և հասարակության բախմանը, ներքին մեկուսացմանը, կախվածություններին, մարդկային թուլություններին և ինքնության ճգնաժամին։ Հերոսները հայտնվում են հոգեբանական փակուղիներում, պայքարում անտարբերության դեմ և փորձում պահպանել հավատը սեփական երազանքների, ընտրության հնարավորության ու ներքին ազատության նկատմամբ։

Ուսանողների մասնակցությունը միջազգային այս հեղինակավոր փառատոնին հնարավոր է դարձել «Հովնանյան» հիմնադրամի աջակցությամբ։

FITUC-ը (Կասաբլանկայի Համալսարանական թատրոնների միջազգային փառատոն) 1988 թվականին Մարոկկոյում հիմնադրված և Կասաբլանկայի Հասան II համալսարանի կողմից կազմակերպվող երիտասարդական թատերական ոլորտի աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկն է։ Անցկացվելով Մարոկկոյի թագավորի բարձր հովանու ներքո՝ այն ամեն տարի մեկտեղում է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ուսանողական թատերախմբերին, ոլորտի փորձագետներին ու արվեստասերներին՝ ծառայելով որպես մշակութային երկխոսության, փորձի փոխանակման և երիտասարդ տաղանդների բացահայտման յուրօրինակ կամուրջ։ Փառատոնի հարուստ ծրագիրը ներառում է ոչ միայն մրցութային ներկայացումներ ու մրցանակաբաշխություն տարբեր անվանակարգերում, այլև մասնագիտական վարպետության դասեր, գիտաժողովներ և քննարկումներ՝ թատերական արվեստի միջոցով միավորելով տարբեր ժողովուրդների ու մշակույթների ներկայացուցիչներին։

Հայերեն English Русский

Շարունակվում է աշխատանքը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա. Կալաս

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Տարվա ամենափրփրուն փառատոնը. Երևանում մեկնարկում է «Գարեջրի օրեր»-ը

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

Հայաստանում շինանյութի արտադրության ոլորտում բացահայտել են առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր

Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ

Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը կմեկնարկի հուլիսի 21-ին

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման