Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում

2 րոպեի ընթերցում

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտնել է, որ հրաժարվել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում պատգամավորի իր մանդատից և շարունակելու է պաշտոնավարումը՝ որպես Լոռու մարզպետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արեն Մկրտչյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հրաժարվել եմ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ»,- գրել է Մկրտչյանը։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ՔՊ-ն նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29 մանդատ, «Հայաստան»-ը՝ 12 մանդատ։

Արեն Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 20-րդ համարն էր։ Լոռու մարզպետի պաշտոնն Արեն Մկրտչյանը զբաղեցնում է 2025 թվականի սեպտեմբերից։

Նոր ձևավորվելիք խորհրդարանում պատգամավորական իրենց մանդատներից հրաժարվելու մասին ավելի վաղ հայտնել էին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը։

Հայերեն English Русский

Եվրահանձնաժողովն առաջարկել է արգելել Ուկրաինայի դեմ պատերազմած ռուսաստանցիների մուտքը ԵՄ

ՊՆ-ն առաջարկում է հստակեցնել աղետների հետևանքների վերացմանը բանակի ներգրավման կարգը

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ

Երևանում քննարկվել են Հայաստան–Թուրքիա փորձնական տրանսպորտային երթուղիների գործարկման հնարավորությունները

Հետ են կանչվել Հայաստանի վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում առաքելության ղեկավարը

Marvel-ը հրապարակել է «Վրիժառուներ․ Դատաստանի օր» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը

Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Ջենսեն Հուանգը վերականգնվել է NVIDIA-ի գլխավոր տնօրենի պաշտոնում

Հայաստանում տնտեսական ակտիվությունն ինն ամսում աճել է 6,9 տոկոսով․ Համաշխարհային բանկի զեկույցը

Արևշատ-Դիտակ ճանապարհը նոյեմբերի 24-ին և 25-ին ժամանակավորապես փակ կլինի