Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր  գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ու  պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 716 միլիոն 281  հազար  594 դրամ։

Իրականացված ծրագրերից 6-ը սուբվենցիոն են՝ 110 միլիոն 501 հազար 594 դրամ արժեքով, և երկուսը՝ պետական՝ 605 միլիոն 780  հազար դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Խաչաղբյուրում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է 6000 մետր ոռոգման ջրատար, 5000 մետր լուսավորության ցանց, պետական ծրագրի շրջանակներում վերակառուցվել է Խաչաղբյուրից Լուսակունք տանող բնակավայրի կամուրջը` 15 միլիոն 47 հազար դրամ արժեքով։ 2025 թվականի հուլիսի 10-ից մեկնարկել և ընթանում են Խաչաղբյուրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ 590 միլիոն 733 հազար դրամ արժեքով։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։  

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ