Հարավային Լիբանանում Իսրայելի հարվածները պետք է քննվեն որպես ռազմական հանցագործություն. Amnesty International

3 րոպեի ընթերցում

Հարավային Լիբանանում 2026 թվականի մարտին Իսրայելի իրականացրած երեք օդային հարվածները, որոնց հետևանքով զոհվել է 24 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 12 երեխա, ինչպես նաև ոչնչացվել են ընտանիքներ, պետք է հետաքննվեն որպես ռազմական հանցագործություններ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը։

Կազմակերպությունը հետաքննել է իսրայելական երեք հարվածները, որոնց հետևանքով ավերվել են քաղաքացիական տներ՝ Տյուրոս շրջանի ալ-Թաքանա թաղամասում, Սաիդայի շրջանի Իրկայ գյուղում և Նաբաթիեի շրջանի ալ-Ռահբաթ թաղամասում՝ համապատասխանաբար մարտի 6-ին, 12-ին և 13-ին։ Զոհերի թվում եղել են 5-16 տարեկան 12 երեխա, վեց կին՝ ներառյալ հղի, և վեց տղամարդ։ Եվս առնվազն 18 մարդ վիրավորվել է։

Հավաքված ապացույցների հիման վրա Amnesty International-ը հայտարարել է, որ այս օդային հարվածներից յուրաքանչյուրի դեպքում կան ողջամիտ հիմքեր եզրակացնելու, որ Իսրայելի զինված ուժերը խախտել են միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ տարբերակում չդնելով քաղաքացիական անձանց և ռազմական թիրախների միջև, հարվածներ հասցնելով քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ, չձեռնարկելով բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները՝ քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար։

«Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում իսրայելական բանակը Լիբանանում ոչնչացրեց ամբողջ ընտանիքներ, այդ թվում՝ տասնյակից ավելի երեխաների, անտարբեր վերաբերմունք ցուցաբերելով քաղաքացիական կյանքերի նկատմամբ։ Քանի՞ ընտանիք դեռ պետք է փլատակներից հանի իր երեխաների մարմինների մասերը, մինչև ռազմական հանցագործությունների այս կործանարար շրջանն ավարտվի։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ գործի, պետությունները պետք է անհապաղ համապարփակ զենքի էմբարգո սահմանեն Իսրայելի նկատմամբ և կիրառեն համընդհանուր ու արտատարածքային արդարադատություն՝ պատասխանատուներին հետաքննելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Amnesty International-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային փոխտնօրեն Քրիստին Բեքերլեն։

Հայերեն Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը