Մշակույթ

Բալետի արտիստների XV միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը նվաճել է բրոնզե մեդալ

1 րոպեի ընթերցում

Բալետի արտիստների XV միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը նվաճել է բրոնզե մեդալ

Մոսկվայում անցկացված բալետի արտիստների XV միջազգային մրցույթի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Մարուքյանը ավագ խմբի տղամարդկանց մենակատարների անվանակարգում արժանացել է 3-րդ մրցանակի՝ բրոնզե մեդալի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ։ Մասնակիցները ներկայացրել են հատվածներ «Քնած գեղեցկուհի», «Կոպելիա», «Էսմերալդա», «Հեծելազորի կանգառը», «Թալիսման», «Նեապոլ», «Ծաղիկների փառատոնը Ջենցանոյում», «Սիրո լեգենդը», «Բայադերկա» և այլ հայտնի բալետներից։

Մրցույթն ամփոփվել է Մեծ թատրոնի բեմում կայացած գալա համերգով։ Համերգային ծրագրում ներկայացվել են դասական բալետային արվեստի հայտնի ստեղծագործություններից հատվածներ, ինչպես նաև մրցույթի համար հատուկ բեմադրված «Ճանապարհ դեպի ոչ մի տեղ» և «Հիպնոտիկ վալս» բեմադրությունները։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում