Մշակույթ

Մոսկվայում կազմակերպվել է դասական երաժշտության երեկո՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում կազմակերպվել է դասական երաժշտության երեկո՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպվել է դասական երաժշտության երեկո` նվիրված միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի ծննդյան 100-ամյակին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, ով բարձր է գնահատել  անվանի ջութակահարուհու անցած ուղին, թողած ժառանգությունը և այդ ժառանգության հանրայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

«Արմենպրես»-ի՝ Մոսկվայի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառման ընթացքում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալ. Հարությունյանի և այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները` տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր-կատարողների մատուցմամբ:

Հայազգի անվանի ջութակահարուհի, վիրտուոզ մենակատար Անահիտ Ցիցիկյանը համերգներով հանդես է եկել աշխարհի շուրջ 100 քաղաքներում: Շուրջ 40 տարի հանդիսացել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լրագրող, հեղինակել է 300-ից ավելի հոդվածներ, ռադիո և հեռուստահաղորդումներ:

Զբաղվելով գիտական գործունեությամբ՝ նա վերականգնել և ներկայացրել է հայկական կատարողական արվեստի համակարգված պատմությունը։ Իր կյանքի վերջին 20 տարիները Ցիցիկյանը տրամադրել է հայկական երաժշտության հնագույն պատմության ֆունդամենտալ հետազոտություններին՝ հիմնելով հայկական երաժշտության նոր ուղղություն՝ երաժշտական հնագիտություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում