Ախպրաձորում 2018-2025 թթ-ին 146 միլիոն 700 հազար դրամ ներդրմամբ իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 5 ծրագիր

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ախպրաձոր գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 146 միլիոն 700 հազար դրամ։

«Արմենպրես»-ին Վարդենիսի համայնքապետարանից տեղեկացրին, որ իրականացված ծրագրերից 4-ը սուբվենցիոն են՝ 86 միլիոն 700 հազար դրամ արժեքով, և մեկը՝ պետական՝ 60 միլիոն դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականներին Ախպրաձորում կառուցվել է 3600 մետր խմելու, 450 մետր ոռոգման ջրատար, 3300 մետր արտաքին լուսավորության ցանց, ասֆալտապատվել է 500 մետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, կոպճապատվել է Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ավտոճանապարհի 3 կիլոմետր հատվածը։

Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվել են պետական ծրագրի շրջանակներում։

Հայերեն

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել