Իրան

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «միանգամայն անհրաժեշտ» էին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «միանգամայն անհրաժեշտ» էին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ԱՄՆ ուժերի կողմից Իրանին հուլիսի 8-ի գիշերը հասցված հարվածները «միանգամայն անհրաժեշտ» էին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին հուլիսի 8-ին Անկարայում լրագրողներին հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Կարծում եմ, որ դա միանգամայն անհրաժեշտ էր, քանի որ երբ կա հրադադար, և Իրանը գործնականում խախտում է հրադադարը, մենք տեսնում ենք, թե ինչ տեղի ունեցավ երեկ՝ նավերի վրա հարձակման հետ կապված, կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-ն ուժով արձագանքի», - ասել է նա։

Օրերս Հորմուզի նեղուցում 3 նավ է թիրախավորվել, որին ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում