Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանցիները չեն վախենում սպառնալիքներից, իսկ դրանց շարունակման դեպքում ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն լինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին գրել է X սոցիալական հարթակում։

«Միլիոնավոր հպարտ իրանցիներ միավորվել են՝ պատվելու մեծն այաթոլլա Խամենեիին և նրա ժառանգությունը։ Ո՛չ նրանք, ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերը չեն վախենա որևէ սպառնալիքից», - գրել է Արաղչին։

«Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը հստակ է. վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն սկսվի, քանի դեռ շարունակվում են սպառնալիքները։ Հարգեք ձեր ստորագրությունը», - հավելել է նախարարը։

Հուլիսի 6-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացում էր արել Թեհրանին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պատրաստ է շատ կարճ ժամանակում լիովին ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքը, եթե դիվանագիտական համաձայնագիր ձեռք չբերվի։

«Մենք այսպես թե այնպես հաղթելու ենք։ Մենք համաձայնագիր կկնքենք կամ գործն ավարտին կհասցնենք։ Իսկ գործն ավարտին հասցնելը բարդ չի լինի։ Ես կնախընտրեի գործարք կնքել, որովհետև չեմ ուզում ազդել 91 միլիոն մարդու վրա։ Մենք կարող ենք մեկ ժամում ոչնչացնել նրանց կամուրջները։ Մենք կարող ենք խափանել նրանց էներգամատակարարումը, կարող ենք ոչնչացնել նրանց էլեկտրաէներգիա արտադրող կայանները։ Կարող եմ ասել, որ կեսօրվա մի փոքր հատվածում բոլոր կայանները կոչնչանան։ Եվ նրանք դա գիտեն», - Թրամփի ելույթի տեսանյութն է տարածել Fox News-ը։

Հայերեն English Русский

Յուրի Ուշակովը խոսել է Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին

Դիլիջանում ջրանջատումներ են սպասվում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը

Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը

Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը