Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ և ԵԱՏՄ-ում մասնակցությամբ․ Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացմամբ, ինչպես նաև ԵԱՏՄ-ում մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում ունեցած հանդիպմանը։

«Ինչպես ընտրություններից առաջ (խմբ․՝ նկատի է առնվում հունիսի 7-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունները), այնպես էլ ընտրություններից հետո մենք հանձնառու ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,-նշել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև հավելել է, որ վերջին շրջանում Հայաստանի ու Ռուսաստանի միջև որոշ խնդիրներ են ի հայտ եկել՝ հույս հայտնելով, որ դրանք հնարավոր կլինի լուծել։

«Այս հանդիպումը շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր հարաբերությունների ողջ շրջանակը։ Վերջերս ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր, և, իհարկե, հուսով եմ, որ մենք կքննարկենք և կլուծենք դրանք։ Մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցությամբ, հետաքրքրված ենք նրանով, որ այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ԵԱՏՄ-ի  մասին պայմանագրով, դրանք աշխատեն պլանային ռեժիմով»,-հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը կարծիք է հայտնել, որ դա նաև ԵԱՏՄ-ի հետագա զարգացման հետաքրքրությունների շրջանակներում է։

«Ինչպես նշեցի, մենք տրամադրված ենք բոլոր հարցերի և նրբությունների քննարկման և պարզաբանման կառուցողական մոտեցմանը։ Եվ ես հույս ունեմ, որ այսօրվա բանակցություններից հետո մենք կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցում է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։

Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Երևանում կասեցվել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը

Կա մեծ հավանականություն, որ առաջիկա տասնամյակներում Կայան-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Ախուրիկ ավտոճանապարհը լինելու է մեր տարածաշրջանի ամենածանրաբեռնված ճանապարհներից. ՀՀ վարչապետ

Պուտինն ամփոփել է Թրամփի և Սի Ծինփինի հետ հանդիպման արդյունքները

Վարդենիս համայնքում կայացել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում պետությունների պատասխանատվությունն ու միջազգային մեխանիզմները՝ փորձագետների ուշադրության կենտրոնում

Փորձաքննությունը հաճախ չի կատարում նախագծերի որակի ֆիլտրի իր դերը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Մոլդովայի խորհրդարանի խոսնակն աջակցել է երկրի օդային տարածքի պաշտպանության նպատակով Ռումինիայի հետ համագործակցելու առաջարկին. Moldpres

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ

Բուլղարացի աստղագետը մասնակցել է Երկրի մերձակայքում երեք աստղից բաղկացած հազվագյուտ աստղային համակարգի հայտնաբերմանը. BTA

Ազգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-ն