«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով

4 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները վերցնելու մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։ 

«Այսօր մենք ուզում ենք հայտարարել մի բան՝ ԱԺ գնալու, թե չգնալու մասին։ Որոշումն ընդունելուց առաջ մենք քննարկել ենք երկու սցենար․ առաջինը՝ գնում ենք Ազգային ժողով և դրանով օրենսդիրում ունենում ենք ներկայացվածություն, երկրորդը՝ չենք գնում Ազգային ժողով և չենք ունենում օրենսդիրում ներկայացվածություն։

Նայեցինք փողոցային պայքարի տարբերակը։ Եթե փողոցում հայտնվում է 70-80 հազար մարդ, ապա այդ պարագայում մենք Ազգային ժողովում  չենք ունենում գրեթե մեկ պատգամավոր, որը կքվեարկի մեր բերվող փոփոխության օգտին։ ՔՊ-ի և ընդդիմության ձայների համամասնության տարբերությունն այնքան շատ է լինում,  որ գործնականում անհնար կլինի օրենսդիրի միջոցով իշխանության  գալ փողոցային պայքարի արդյունքում։  

Եթե գնում ենք օրենսդիր և չի լինում փողոցային պայքար, այդ ժամանակ գրեթե անհնար է բանակցային պրոցեսների միջոցով իշխանական պատգամավորներին բերել այն կարծիքին, որ պետք է փոփոխություն։ Այդ պատճառով մենք եկանք կարևոր եզրահանգման՝ որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան՝ փողոցային պայքար և Ազգային ժողովում ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե, դա պետք է լինի մեկ անգամ, մեկ օր և վերջնական։ Մենք չենք պատրաստվում մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ երբ չենք տեսնում հնարավորությունը մեծ փոփոխության։ Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ կտեսնենք, որ փոփոխության հնարավորությունը մոտ է։ Օրենսդիրի և փողոցի համակցության արդյունքում մենք կունենանք լեգիտիմ և խաղաղ փոփոխություն։ Այսպիսով՝ մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր ուժի կողմից մանդատները վերցնելն է և ներկայացվածությունն է Ազգային ժողովում, որպեսզի ապահովվի այն աջակցությունը, որը վաղը նաև կաջակցի փողոցային պայքարին»,- ասել է Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենք ժողովրդին հաղթանակ էին խոստացել և բերելու են այդ հաղթանակը՝ շեշտելով, որ ընդամենը 4 ամսվա մեջ դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ իրենց հաջողվել է ձևավորել անկախ Հայաստանի պատմության ամենաուժեղ ընդդիմադիր քաղաքական ուժը։  

Հայաստանում հունիսի  7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով  խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը խորհրդարանում կունենա մեծամասնություն և կձևավորի կառավարություն, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ՔՊ-ն խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29 մանդատ, «Հայաստան»-ը՝ 12 մանդատ։ Ընտրություններին մասնակից 7 քաղաքական ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները, սակայն Սահմանադրական դատարանը որոշել էր ընտրությունների արդյունքները թողնել անփոփոխ և մերժել քաղաքական ուժերի դիմումները։

Հայերեն Türkçe

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Մոլդովայի զբոսաշրջային վայրերում տեղավորված մարդկանց թիվը 2026 թ. առաջին կիսամյակում աճել է մոտ 16 տոկոսով. Moldpres

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

Օգոստոսի 22-ի միջոցառումների անոնս

Բուլղարիան 20 միլիոն եվրո է հատկացրել «Եվրատեսիլ 2027» երգի մրցույթի նախապատրաստական ​​աշխատանքների համար. BTA

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանի թեկնածությունը

Աշխարհի ամենատարեց մարդը դարձել է 117 տարեկան

ԱԺ-ում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրելու քվեարկությունը