Միացյալ Նահանգներ

Աննա Հակոբյանը հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ, «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ, «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ և «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահ Ջորջ Լոգոթետիսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Իմ քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։

Նշվում է, որ բացի գործարարությունից՝ Լոգոթետիսը ակտիվորեն ներգրավված է բարեգործական և սոցիալական նախաձեռնություններում՝ «Libra Philanthropies»-ի միջոցով։

Նա ակտիվորեն համագործակցում է տարբեր երկրների ակադեմիական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ ​

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում