Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում՝ նշելով, որ դա կատարվում է«Հեզբոլլահ» շարժման կողմից հրադադարի համաձայնագրի խախտումներին ի պատասխան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հաղորդագրություն է տարածել ԻՊԲ մամուլի ծառայությունը։

Ըստ ԻՊԲ-ի՝ հարձակման է ենթարկվել «Հեզբոլլահ»-ի առնվազն 10 ենթակառուցվածքային օբյեկտ՝ «ի պատասխան «Հեզբոլլահ»-ի կողմից համաձայնագրի շարունակվող խախտումների և (խմբ.՝ Հարավային Լիբանանի) անվտանգության գոտում ԻՊԲ զինծառայողների վրա հարձակումների»։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի միջոցներ ձեռնարկել իր զինծառայողների և իսրայելացի խաղաղ բնակիչների նկատմամբ ցանկացած սպառնալիքի կանխման համար», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերն առայժմ կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի, այսպես կոչված, «անվտանգության գոտիներում»: Չնայած Իսրայելի, Լիբանանի և ԱՄՆ-ի միջև օրերս շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, Լիբանանում զոհերի թիվը շարունակում է աճել: Երկրում մարտի 2-ից շարունակվող իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է շուրջ 4300-ի:

Հայերեն Русский

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում