Երևան

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

1 րոպեի ընթերցում

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

Երևանի կենդանաբանական այգում այցելուներն արդեն կարող են տեսնել վայրի կատվազգիների յուրահատուկ ներկայացուցիչներին՝ մանուլներին՝ Մանոյին և Նանոյին։

«Արմենպրես»-ին կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ մանուլը Հայաստանի կենդանական աշխարհի համար ևս առանձնահատուկ նշանակություն ունի։

«Նախկինում այն հանդիպել է նաև Հայաստանում, սակայն երկար ժամանակ տեսակի վերաբերյալ նոր տվյալներ չեն եղել, և այն համարվել է հանրապետությունում անհետացած։ Ներկայումս իրականացվում են հետազոտական աշխատանքներ՝ մեր երկրում նրա ներկայությունը բացահայտելու և նոր գրանցումներ արձանագրելու նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։

Մանոն և Նանոն կարմրավուն մանուլի ենթատեսակի ներկայացուցիչներ են և ներկայումս ցուցադրվում են միայն Երևանի կենդանաբանական այգում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում