ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում խորհրդատվական հանդիպումներ է  ունեցել Կորեայի Հանրապետության Օվկիանոսների և ձկնորսության նախարարության, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) քարտուղարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), Կորեայի Հանրապետության Ծովային կենսաբազմազանության ազգային ինստիտուտի, ինչպես նաև միջազգային այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համբարձում Մաթևոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Որպես COP17-ի նախագահող երկիր` կարևոր եմ համարում լսել միջազգային փորձագետների գնահատականներն ու առաջարկությունները, խորությամբ ծանոթանալ ոլորտի առաջնահերթություններին և գլոբալ մարտահրավերներին՝ COP17-ի նախապատրաստական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Խորհրդատվական հանդիպումների ընթացքում քննարկել ենք ծովային և առափնյա կենսաբազմազանության պահպանության, ջրային էկոհամակարգերի կայուն կառավարման, գիտական համագործակցության և միջազգային գործընկերության ընդլայնման հարցերը»,- գրել է նախարարը։

Հայերեն Español فارسی Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո