Վրաստան

Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը

ԱՊՀ երկրներից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդները, որոնք Ռուսաստան են ժամանել առանց վիզայի, հունիսի 30-ից կարող են երկրում գտնվել մինչև 180 օր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Դրա համար նրանք պետք է ներկայացնեն դիմում էլեկտրոնային ձևով՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի և այնտեղ մնալու նպատակների մասին՝ կցելով անձնագրի և փաստաթղթերի պատճենները, որոնք հաստատում են միջազգային փոխադրումների վարորդի մասնագիտական ​​գործունեությունը։

Ըստ ՌԴ կառավարության հրապարակած փաստաթղթի՝ ԱՊՀ երկրներից և Վրաստանից պրոֆեսիոնալ վարորդների՝ Ռուսաստանի տարածքում ժամանակավոր մնալու ժամկետն ավելացվել է կառավարության 2026 թ. ապրիլի 27-ի որոշմամբ։ Այն ուժի մեջ է մտնում 2026 թ. հունիսի 30-ից։

Ինչպես ապրիլին պարզաբանել է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, Ռուսաստանում մինչև 180 օր առանց վիզայի մնալու համար ԱՊՀ երկրների և Վրաստանի քաղաքացիները պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնեն պետական ​​ծառայությունների հարթակի բջջային հավելվածի (RuID) օգտագործմամբ։

Իրինա Վոլկի խոսքով՝ այդ միջոցն ուղղված է անխափան միջազգային փոխադրումների ապահովմանը և լոգիստիկ գործընթացների պարզեցմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում