Տոնական մթնոլորտում նշվել է Անի համայնքի օրը

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Անի համայնքում տոնական մթնոլորտում նշվել է համայնքի օրը, որի շրջանակում կազմակերպվել են մի շարք սոցիալ-մշակութային օբյեկտների և հուշարձանների բացման հանդիսավոր արարողություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնական օրվա շրջանակում տեղի են ունեցել Անի համալիր մարզադպրոցի ծանրամարտի դահլիճի, Մարալիկի երաժշտական դպրոցի վերանորոգված դասասենյակների, ինչպես նաև Մարալիկ քաղաքի նոր խաղահրապարակի և Աշոտ Գ Ողորմած թագավորի ու Խոսրովանույշ թագուհու արձանների բացման հանդիսավոր արարողությունները։

Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ աշխատակազմի պատասխանատուների հետ, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքների ղեկավարներ, Բուլղարիայի Հանրապետության Նովի Պազար համայնքի պատվիրակությունը՝ համայնքապետ Գեորգի Գեորգիևի գլխավորությամբ, բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, համայնքի բնակիչներ։

Շնորհավորելով անեցիներին՝ Շիրակի մարզպետը մաղթել է բարօրություն և ցանկացել, որ Անի համայնքի օրը դառնա նոր ձեռքբերումների, համախմբվածության և լավատեսության խորհրդանիշ։ Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու համայնքի անցած ճանապարհը, գնահատելու ձեռքբերումներն ու շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր ամենօրյա աշխատանքով նպաստում են Անի համայնքի զարգացմանն ու առաջընթացին։ Մարզպետն իր ուրախությունն է հայտնել տոնական օրը Բուլղարիայի Հանրապետության Նովի Պազար համայնքի պատվիրակությանը հյուրընկալելու առթիվ՝ նշելով, որ նրանց ներկայությունը խորհրդանշում է ժողովուրդների բարեկամությունը, համայնքների միջև ձևավորված գործընկերային հարաբերություններն ու փոխադարձ վստահությունը։ Դավիթ Առուշանյանը փաստել է, որ այսօր Անի համայնքը վստահ քայլերով շարժվում է առաջ։ «Կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են համայնքի համաչափ զարգացմանը, բնակիչների կյանքի որակի բարելավմանը և ենթակառուցվածքների արդիականացմանը։ Մասնավորապես, պետական աջակցությամբ իրականացվում են կապիտալ շինարարական աշխատանքներ, ճանապարհների, ջրամատակարարման և այլ կարևոր ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր։ Առանձնակի ուշադրության կենտրոնում է նաև կրթական ոլորտը. դպրոցաշինությունն ու կրթական հաստատությունների արդիականացումը պետության առաջնահերթություններից են, քանի որ համայնքի ապագան կառուցվում է կրթված ու մրցունակ սերնդի միջոցով»,-նշել է Դավիթ Առուշանյանը։

Անի համայնքի օրվան նվիրված միջոցառումներն ավարտվել են տոնական համերգային ծրագրով։

 

Հայերեն Русский

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ