Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով

2 րոպեի ընթերցում

Այն նավերը, որոնք Հորմուզի նեղուցով ընթանում են առանց Իրանի հետ համաձայնեցման, չեն ստանա Թեհրանի երաշխիքները անվտանգ նավարկության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում գրել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը չի երաշխավորվում, եթե պայմանավորվածություններն անորոշ են, իրականացվում են զուգահեռ երթուղիներ կամ որոշումներ են կայացվում՝ առանց հաշվի առնելու Իրանի նկատառումները՝ որպես ափամերձ պետության։ Ցանկացած վստահելի շրջանակ պետք է հիմնված լինի Իրանի հետ համակարգման և Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հինգերորդ կետի վրա», - գրել է նա։

Ղարիբաբադին նշել է, որ ինքնուրույն գործողությունները նաև կարող են հանգեցնել զուգահեռ երթուղու աշխատանքի դադարեցման:

Հունիսի 22-ին ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը հայտարարել էր 11 000 նավաստիների տարհանում սկսելու մասին, որոնք Պարսից ծոցում դժվարին վիճակում էին հայտնվել Հորմուզի նեղուդի փակման պատճառով։ Կազմակերպության գնահատմամբ՝ այնտեղ գտնվող մոտավորապես 600 նավի անձնակազմերի տարհանման համար մի քանի շաբաթ կպահանջվի։ Հունիսի 24-ին հաղորդվել է, որ Օմանի կառավարությունը, Միջազգային ծովային կազմակերպության հետ միասին, կազմակերպում է Հորմուզի նեղուցով նավերի անցման երթուղի Օմանի ջրերով։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հունիսի 24-ին հաստատել են, որ հայտարարվել է Հորմուզի նեղուցով նոր տարանցիկ երթուղու մասին՝ «առանց Իրանի հետ համաձայնեցնելու կամ նրան ծանուցելու»։

Այնուհետև Հորմուզի նեղուցում բեռնանավերից մեկը հայտնեց արկով հարձակման ենթարկվելու մասին։

Միջազգային ծովային կազմակերպությունը միջադեպից հետո դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունը։

Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը՝ բեռնանավի վրա կատարված հարձակման պատճառով

Հայերեն Русский

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-18/08/26