ՀՀ ԱԳ փոխնախարարը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ բնական գիտությունների հարցերով տեղակալ Լիդիա Բրիտոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Համաժողովի շրջանակներում նախատեսվող նախաձեռնություններին։

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Համաժողովի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին և Բարձր մակարդակի նախարարական հատվածին բարձր մակարդակի ներգրավվածության ապահովումը:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային դերը գլոբալ բնապահպանական մարտահրավերների, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ջանքերում։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածության ապահովման հեռանկարների և համատեղ նախաձեռնությունների  շուրջ։

Հանդիպմանն ընդգծվել է Համաժողովի շրջանակներում նախատեսվող թեմատիկ միջոցառումներին, մասնավորապես՝ «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովին և «Կրթության օր» թեմատիկ օրվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ մասնակցության կարևորությունը: Որպես համագործակցության կարևոր հարթակ առանձնացվել է նաև Համաժողովի շրջանակներում նախատեսվող «Երևանյան երկխոսություն լեռնային և քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության վերաբերյալ» նախաձեռնությունը։

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը

Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ խմբի մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին

Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ

Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառով

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է խաչքարերին նվիրված միջոցառում