Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին

2 րոպեի ընթերցում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռազմաճակատում իրավիճակը Կիևի համար օրեցօր վատթարանում է և անդառնալի հետևանքներ կունենա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա նշել է նաև, որ ուկրաինական կողմը փորձում է դրան արձագանքել։

«Իրադրությունը ռազմաճակատում այնպիսին է, որ այն օրեցօր վատթարանում է կիևյան վարչակարգի համար։ Դինամիկան ակնհայտ է։ Մեր զորքերն առաջխաղացում ունեն ամբողջ ճակատով, և որոշակի պահի անդառնալի գործընթացներ կսկսվեն կիևյան վարչակարգի համար։ Հետևաբար, կիևյան ռեժիմը պատասխանում է. պատասխանում է՝ ինչպես կարող է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի կողմից Ղրիմը մեկուսացնելու փորձերի և Մոսկվայի պատասխան քայլերի վերաբերյալ հարցերին։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքին Ուկրաինայի հարվածների հետևանքները կհասցվեն նվազագույնի, և համապատասխան գերատեսչությունները շուրջօրյա ռեժիմով զբաղվում են դրանով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն անդրադարձել է նաև Պետական դումայի ընտրություններին, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերին։ Նրա խոսքով՝ ընտրությունների ժամկետի փոփոխություն չի քննարկվում։

Հունիսի 21-ին Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Ղրիմում բենզալցակայանները դադարեցրել են ֆիզիկական և իրավաբանական անձանց վառելիքի տրամադրումը ինչպես կանխիկ և անկանխիկ վճարումների միջոցով, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության կենսագործունեությունն ու անվտանգությունը:

Ռուսաստան

Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ. Պեսկով

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին