Երևանի Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն

1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեներում գտնվող չորրորդ կարգի վթարային շենքերի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցն ընդգրկված էր Երևանի ավագանու հունիսի 23-ին նիստի օրակարգում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ շենքերի բնակիչների հետ կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում որոշվել է բնակիչների վերաբնակեցման համար նրանց տեղափոխել վարձով բնակարաններ՝ վարձը փոխհատուցելու պայմանով։

«Թվում էր, թե խնդիրը շատ արագ լուծում կստանա, բայց  եղան անձինք, որոնք, ենթադրում եմ, փորձեցին ավել գումար ստանալ,  և դատական բոլոր հնարավոր քաշքշուկներից հետո  վերջապես մոտեցել ենք այս շենքերի քանդման գործընթացին։ Կառուցվելիք նոր շենքերում բնակիչները կստանան նոր բնակարաններ»,-ասաց Ավինյանը։

Հայերեն

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների

ԱԺ նախագահն առաջարկել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքը քննարկել առանց քաղաքական շահարկումների

ՃՇՀԱՀ-ի և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբերի 18-ի միջոցառումների անոնս