Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի նվազագույնի հասցնեն Ղրիմում վառելիքի մատակարարման բացասական հետևանքները և բնակչությանն ապահովեն վառելիքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղրիմում վառելիքի հետ կապված իրավիճակը։

«Ղրիմի Հանրապետության ղեկավարությունը տեղեկացնում է բնակչությանը. այս համակարգը գործում է։ Եվ լարված աշխատանք է տարվում Կիևի վարչակարգի բարբարոսական գործողությունների բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Աշխատանքներ են տարվում բնակչությանը վառելիքի մատակարարումն ապահովելու համար», - նշել է Կրեմլի խոսնակը։

Հունիսի 21-ին Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Ղրիմում բենզալցակայանները դադարեցրել են ֆիզիկական և իրավաբանական անձանց վառելիքի տրամադրումը ինչպես կանխիկ և անկանխիկ վճարումների միջոցով, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության կենսագործունեությունն ու անվտանգությունը: Բացի այդ, էլեկտրացանցերի վնասման պատճառով Ղրիմի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին