Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում կողմերը կարող են բախվել լուրջ դժվարությունների։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները, հղում անելով` Al Jazeera-ին։ Ֆիդանի խոսքով՝ կողմերը դեռ պետք է լուծեն մի շարք բարդ հարցեր, նախքան համաձայնության հասնելը։

«Սրանք կարևոր խնդիրներ են։ Հնարավոր է՝ տեխնիկական հարցերի շուրջ համաձայնության հասնելը բարդ առաջադրանք լինի։ Ժամանակ առ ժամանակ, հավանաբար, կտեսնենք, որ կողմերը փակուղի են մտել։ Պետք է պատրաստ լինել դրան»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ֆիդանը նաև մտահոգություն է հայտնել, որ Իսրայելը կարող է փորձել խոչընդոտել բանակցային գործընթացը։

«Իսրայելն իր հնարավորությանը կսպասի։ Այն պատրաստ է խափանել բանակցային գործընթացը, հենց որ տեսնի դրա հնարավորությունը»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը