Արտենի գյուղի մոտակայքում բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 22-ին ժամը 06։15-ին ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության ծառայողներ և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ և տասնմեկ տուժած։
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած:
Երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: