Մարզեր

Խոշոր կարկուտը զգալի վնասներ է հասցրել Գյումրիին

1 րոպեի ընթերցում

Խոշոր կարկուտը զգալի վնասներ է հասցրել Գյումրիին

Գյումրիում հունիսի 18-ին ժամը 20:00-ի սահմաններում տեղացած խոշոր կարկուտը զգալի վնասներ է հասցրել քաղաքին։ «Արմենպրես»-ի՝ Շիրակի մարզի թղթակցի փոխանցմամբ՝ քաղաքի մի շարք թաղամասերում քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևը վնասներ են պատճառել ենթակառուցվածքներին և գույքին։

Մասնավորապես, Անի և Մուշ թաղամասերում կարկուտի հարվածներից կոտրվել են ավտոմեքենաների ապակիներ, վնասվել են արտաքին լուսավորության ցանցի հենասյուներ, հեղեղվել են բակերն ու փողոցները։

Առանձին հատվածներում կարկուտի հետևանքով վնասվել են նաև բնակելի տների պատուհանները։ Բնակիչների հավաստմամբ՝ նման ուժգնության կարկտահարություն Գյումրիում նախկինում չի գրանցվել։

Մինչ ուշ երեկո տեղում աշխատել են փրկարար ծառայության աշխատակիցները։ Կատարվում է կարկտահարության հետևանքով պատճառված վնասների գույքագրում, մասնավորապես՝ ավտոմեքենաների կրած վնասների գնահատում։

Կարկտահարություն է գրանցվել նաև Շիրակի մարզի մի շարք համայնքներում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում