ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ համատեղ Ընկերակցային խմբի տարեկան հանդիպմանը, որն անցկացվել է «Անորոշության փոխակերպումը երկարաժամկետ հնարավորության» խորագրի ներքո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման նպատակն էր քննարկել համաշխարհային տնտեսությունում պահպանվող բարձր անորոշության, աշխարհաքաղաքական զարգացումների և շարունակվող կառուցվածքային վերափոխումների պայմաններում տնտեսական կայունության և երկարաժամկետ աճի ապահովմանն առնչվող հարցերը։

Հանդիպման շրջանակներում Վահե Հովհաննիսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի, Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության գլխավոր գանձապետ Ջասպեր Վեսսելինգի, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ինչպես նաև ՀԲ թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության գծով փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներին, առաջիկա հեռանկարներին, Հայաստանում ՀԲ ծրագրերի ընթացքին, ԱՄՀ աջակցությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև «Կլիմայի քաղաքականության ախտորոշման» (Climate Policy Diagnostic) առաքելության արդյունքներին և դրանց հաջորդող քայլերին: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև թվային փոխակերպման օրակարգին և այդ ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին, ներառյալ` թվային ենթակառուցվածքների զարգացմանը, կիբերանվտանգության ամրապնդմանը և պետական ծառայությունների թվայնացմանն ուղղված նախաձեռնություններին։

Հայերեն English Français Русский

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ