Գագարին գյուղում 2018-2025 թթ-ին իրականացվել է 1 միլիարդ 212 միլիոն 442 հազար դրամի սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին  գյուղում սուբվենցիոն, պետական և մասնավոր ներդրումային ծրագրերով 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել, որոնց  ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 1 միլիարդ 212 միլիոն 442 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սևանի համայնքապետարանից, իրականացված ծրագրերից 3-ը սուբվենցիոն են՝ 357 միլիոն 712 հազար դրամ ընդհանուր արժեքով, 2-ը՝ պետական՝ 494 միլիոն 730 հազար դրամ արժեքով, 1-ը՝ մեկը համայնքային՝ 12 միլիոն 700 հազար դրամ արժեքով և 1-ը՝ մասնավոր ներդրումային ծրագրի սուբսիդավորում՝ 360 միլիոն դրամ արժեքով։ 

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Գագարինում կառուցվել է միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, 5470 մետր խմելու ջրատար ցանց, 1065 մետր կոյուղագիծ, 4 հեկտար ջերմատուն, 849 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել է ներհամայնքային նշանակության 3000 գծամետր ճանապարհ, 1 բազմաբնակարան շենքի տանիք։

Պետական 2 ծրագրով կառուցվել է խմելու ջրամատակարարման համակարգը՝ 249 միլիոն 730  հազար դրամ արժեքով, Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը՝ 245 միլիոն դրամ արժեքով, իսկ մասնավոր ներդրումային ծրագրում ջերմոցային տնտեսության կառուցման համար տրամադրվող պետական սուբսիդիան կազմել է 360 միլիոն դրամ։

Հայերեն

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները