ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը հանդիպել է Գեղարքունիքի մարզի գյուղոլորտի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի գյուղատնտեսության  ոլորտի ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ  էկոնոմիկայի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի անասնաբուծության ոլորտի ներկայացուցիչներ։

Հանդիպումը վարել է  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

Տաթևիկ Սարգսյանը խոսել է  ՀՀ կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի մասին՝ հիմնականում  անդրադառնալով անասնապահության, կաթի արտադրության սուբսիդավորման միջոցառումների հետ կապված հարցերին։

Նախարարի տեղակալի  ներկայացմամբ՝ ֆերմերային կամ գյուղացիական տնտեսություններում կենդանիների գլխաքանակն ավելացնելու նպատակով ՀՀ կառավարությունն ամեն գլուխ կովի համար նախատեսել է տրամադրել 15.000-ական դրամ սուբսիդիա։

Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած մինչև 22 գլուխը ներառյալ կովերի համար (առավելագույնը 20 գլուխ)։

Կաթի գնի սուբսիդավորման ծրագրից օգտվելու նպատակով ցանկացողները էլեկտրոնային եղանակով դիմում պետք է ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները։

Տաթևիկ Սարգսյանը նաև ընդգծել է, որ գործընթացը շահառուների համար առավելագույնս պարզեցված է, և մարզի ֆերմերներին հորդորեց՝ ծրագրից օգտվելու նպատակով ցուցաբերել ակտիվ մասնակցություն։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը պատասխանել է ներկաների հարցերին։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ