Պուտինն արդյունավետ է գնահատել Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանին և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիային (ԱՍԵԱՆ) հաջողվեց արդյունավետ աշխատել գագաթնաժողովում, հանդիպումն անցավ բարեկամական և գործնական մթնոլորտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված հայտարարության մեջ:

«Մեզ իրոք հաջողվեց լավ և արդյունավետ աշխատել: Մեր հանդիպումն անցավ բարեկամական և գործնական մթնոլորտում, դրան մասնակցեցին ԱՍԵԱՆ-ի բոլոր 11 երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ, առաջատար քաղաքական գործիչներ և պետական ​​պաշտոնյաներ, ինչպես նաև ասոցիացիայի գլխավոր քարտուղարը», - Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Կազանում Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովից հետո ընդունվել է փաստաթղթերի փաթեթ՝ Կազանի հռչակագիրը, Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործողությունների համապարփակ ծրագիրը, Մշակութային համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարությունը և Էներգետիկ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

ԱՍԵԱՆ-ը ներառում է Հարավարևելյան Ասիայում գտնվող 11 երկիր՝ Բրունեյը, Արևելյան Թիմորը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները: Ռուսաստանը կազմակերպության հետ երկխոսության լիիրավ գործընկեր է 1996 թ. հուլիսից:

Հայերեն فارسی

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ