Պուտինն արդյունավետ է գնահատել Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանին և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիային (ԱՍԵԱՆ) հաջողվեց արդյունավետ աշխատել գագաթնաժողովում, հանդիպումն անցավ բարեկամական և գործնական մթնոլորտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված հայտարարության մեջ:
«Մեզ իրոք հաջողվեց լավ և արդյունավետ աշխատել: Մեր հանդիպումն անցավ բարեկամական և գործնական մթնոլորտում, դրան մասնակցեցին ԱՍԵԱՆ-ի բոլոր 11 երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ, առաջատար քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ, ինչպես նաև ասոցիացիայի գլխավոր քարտուղարը», - Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Կազանում Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովից հետո ընդունվել է փաստաթղթերի փաթեթ՝ Կազանի հռչակագիրը, Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործողությունների համապարփակ ծրագիրը, Մշակութային համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարությունը և Էներգետիկ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
ԱՍԵԱՆ-ը ներառում է Հարավարևելյան Ասիայում գտնվող 11 երկիր՝ Բրունեյը, Արևելյան Թիմորը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները: Ռուսաստանը կազմակերպության հետ երկխոսության լիիրավ գործընկեր է 1996 թ. հուլիսից: