Իրան

Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին

1 րոպեի ընթերցում

Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին չի բացառել, որ հունիսի 19-ին կարող է մեկնել շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաք, որտեղ կարող են սկսվել ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ժնևում կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է APT-ն։

«Դրա հավանականությունը կա», - ասել է նա։

Փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրումը նախատեսված էր հունիսի 19-ին Ժնևում, սակայն ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ստորագրել են փաստաթուղթը, և այն անմիջապես ուժի մեջ է մտել։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլի անցկացման հարցը դեռևս քննարկվում է։

Շվեյցարիայի կառավարությունից էլ հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին կհանդիպեն Բյուրգենշտոկում՝ նախնական բանակցությունների համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում