Կարմիրգյուղում 2018-2025 թթ-ին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 13 ծրագրի համար ներդրվել է 1 միլիարդ 133 միլիոն 825 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում իրականացվել է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 12 ծրագիր, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 133 միլիոն 825 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանից, ծրագրերից 10-ը սուբվենցիոն են՝ 462 միլիոն 980  հազար դրամ ընդհանուր արժեքով, և երկուսը՝ պետական՝ 670 միլիոն 845 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Կարմիրգյուղում կառուցվել է 9500 մետր արտաքին լուսավորության ցանց, 8700 մետր խմելու ջրատար ներքին ցանց, 4000 մետր ոռոգման և ջրահեռացման ցանց, Գավառի բնության և պատմության հուշարձանների գովազդային վահանակներ կրող ավտոսպասարկման կանգառ, հիմնանորոգվել է 5729 մետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, վերանորոգվել է թիվ 2 միջնակարգ դպրոցը։

Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերանորոգվել է պետական ծրագրով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, պետբյուջեից հատկացված միջոցներով՝ 387 միլիոն 845 հազար դրամ պայմանագրային արժեքով։

Պետական մեկ այլ ծրագրով էլ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Կարմիրգյուղում կառուցվել է 8,7 կիլոմետր երկարության խմելու ջրատար ներքին ցանց՝ շուրջ 283 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ