Սևան համայնքում ամփոփվել են «Ապագայի էներգիայի գյուտարարներ» կարգախոսով մոդելային մրցույթի արդյունքները

2 րոպեի ընթերցում

2026 թվականին նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր արևելք» ծրագիրը հայտարարել էր «Ապագայի էներգիայի գյուտարարներ» կարգախոսով մոդելային մրցույթ, որին միացել էր նաև Սևան համայնքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մրցույթի նպատակն էր երեխաների մոտ առաջացնել հետաքրքրություն մաքուր էներգիայի և վերականգնվող տեխնոլոգիաների նկատմամբ, քանի որ այս գործունեության միջոցով խրախուսվում է ներկայացնել նորարարական գաղափարներ, որոնք կարող են օգնել մաքուր էներգիա արտադրել համայնքային նշանակության շենքերի, առանձնատների համար:

Աշխատանքները գնահատելիս հանձնախումբը հաշվի է առել մոդելի համապատասխանությունը մրցույթի խորագրին և «Կայուն էներգիայի շաբաթվա» կարգախոսին, ինչպես նաև մոդելի միջոցով ներկայացված էներգիայի սպառումը կրճատելու, վերականգնվող ռեսուսրները օգտագործելու և կանաչ զարգացումը խթանելու գործնական լուծումները:

Ներկայացված աշխատանքներից ընտրվել են երկուսը՝ Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների կողմից ներկայացված «ԽԵԼԱՑԻ ԷԿՈ-ՋԵՐՄԱՏՈՒՆ ԵՎ ԿԱՆԱՉ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ»  և Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի աշակերտների կողմից ներկայացված «ԿԱՆԱՉ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ԱՅԳԻ ՍԵՎԱՆՈՒՄ» մոդելները:

Ներկայացված աշխատանքները կմասնակցեն ազգային մրցանակաբաշխությանը:

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ