Սարուխանում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 20 ծրագիր

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն և պետական ծրագրերով սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 20 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 2 միլիարդ 6 միլիոն 202 հազար 427 դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանից, իրականացված ծրագրերից 17-ը սուբվենցիոն են՝ 784 միլիոն 202 հազար 427 դրամ ընդհանուր արժեքով, և 3-ը՝ պետական՝ 1 միլիարդ 222 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։

Իրականացված աշխատանքների արդյունքում Սարուխանում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 17000 մետր արտաքին լուսավորության ցանց, 8810 քմ ասֆալտապատ մայթեր, 1780 մետր ջրահեռացման, 2260 մետր ոռոգման, 3150 մետր խմելու ջրատարներ, 1 մանկական խաղահրապարակ, 2 կամուրջ, Գավառի բնության ու պատմության հուշարձանների գովազդային վահանակներ կրող ավտոսպասարկման կանգառ, հիմնանորոգվել է ներհամայնքային ու մարզային նշանակության 6855 մետր ճանապարհ, թիվ 1 մանկապարտեզի շենքը, վերանորոգվել է թիվ 2 միջնակարգ դպրոցը։

Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության ավտոճանապարհի Սարուխանի հատվածը՝ 3610 գծամետր երկարությամբ, 2023-2025 թվականների ընթացքում հիմնանորոգվել է պետական ծրագրով՝ շուրջ 890 միլիոն դրամի ներդրմամբ։

Պետական երկրորդ ծրագրով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ՝ 92 միլիոն դրամի ներդրմամբ, կառուցվել է 2800 մետր խմելու ջրատարի ներքին ցանց։

Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերանորոգվել է պետբյուջեի միջոցներով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ 238 միլիոն դրամ արժեքով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հուլիսին և ավարտվել 2026 թվականի մարտին։ 

Հայերեն

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres