Իրան

Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը

Ճապոնիան պատրաստ է միանալու Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի նախաձեռնությանը՝ վերացնելու Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը բացահայտ կերպով ծավալի իր միջուկային գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին, որը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում:

«Մենք ստացել ենք խնդրանք այն մասին, որ Ճապոնիան միանա չորս երկրների համատեղ հայտարարությանը: Մենք կմիանանք դրան», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ղեկավարները համատեղ հայտարարության մեջ  ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ պատրաստակամություն հայտնելով վերացնելու Թեհրանի դեմ պատժամիջոցները՝ ի պատասխան Իրանի կողմից իր միջուկային ծրագրի վերաբերյալ հստակ և ստուգելի քայլերի։

ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝  60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում