Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ ամեն ինչ պետք է անել Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը՝ վկայակոչելով ֆրանսիական TF1 հեռուստաընկերության հետ Մակրոնի հարցազրույցը։

Մակրոնի խոսքով՝ Հորմուզի նեղուցի բացումն ապահովելու ջանքերի շրջանակներում Ֆրանսիան կարող է տեղակայել ինքնաթիռներ և ականազերծող ֆրեգատ, որոնք կարող են ուղարկվել «երկու-երեք օրվա ընթացքում», եթե միջազգային համաձայնագիր կնքվի։

Մակրոնը նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա ազատ նավագնացության համար։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի համոզվենք, որ վճարներ չկան», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը հավելել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը վճարովի հիմունքներով կհակասի միջազգային իրավունքին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնագիրը կապահովի, որ ջրային ճանապարհը մնա «մշտապես անվճար»։

France 24-ի փոխանցմամբ՝ Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են Նիդեռլանդների և Իտալիայի աջակցությամբ ղեկավարել առաքելություն Հորմուզի նեղուցում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված գործարքի իրականություն դառնալուց հետո ծովային ուղու վերաբացմանը նպաստելու համար։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը պետք է «չեզոքացվի» ՄԱԿ-ի հսկողության ներքո։

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են համաձայնության ձեռքբերումը Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Կողմերը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն հունիսի 19-ին Ժնևում: Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

Հայերեն Русский

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները

Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտե

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների

Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին

Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն