Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքները մեկնարկը տրված է

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի  Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքները մեկնարկը տրված է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայությունից,  Գանձակի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծի չափագրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն  Արմեն Հովհաննիսյանը, տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը և ճարտարապետ  Ամիրան Բադիշյանը աշխատանքային այց են կատարել Գանձակ գյուղ։

Այցի ընթացքում տեղում մանրամասն ուսումնասիրվել է հուշարձանի ներկա վիճակը, քննարկվել են չափագրման և նախագծային աշխատանքներին վերաբերող հարցեր։

Ինչպես նշված է Սեդրակ Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» կոթողային աշխատության մեջ, թեև Գանձակում պահպանված վիմագիր արձանագրությունները մեզ հասել են՝ սկսած 16-րդ դարից, սակայն Սուրբ Գեւորգ եկեղեցին իր ճարտարապետական ոճով և շինարարական տեխնիկայով պատկանում է 9-րդ դարի վերջերին կառուցված հուշարձանների խմբին։ Այն նախապես ունեցել է գմբեթավոր սրահ, որի փլված կտուրը 19-րդ դարի վերջին Գանձակում  վերաբնակված հայերը ծածկել են գերաններով։

Գանձակը միջին դարերում եղել է Ազարյան մելիքական տոհմի նստավայրը։

Եկեղեցու բակում կան գեղաքանդակ խաչքարեր ու տապանաքարեր։ Նրա վերականգնումը ոչ միայն կնպաստի հուշարձանի պահպանմանը, այլ նաեւ՝ զբոսաշրջության զարգացմանը։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ