Թուրքիա

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

2 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի վարած քաղաքականությունը վերածվել է Թուրքիայի ազգային անվտանգության համար սպառնալիքի գործոնի։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

Թուրքիայի նախագահը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը՝ Սիրիայում և Լիբանանում իրականացվող գործողությունների համար։

«Նեթանյահուն և նրա հանցավոր ցանցն իրենց հարձակումներով Սիրիայի և Լիբանանի դեմ իրավիճակը հասցրել են այնպիսի կետի, երբ այն արդեն սպառնալիք է ներկայացնում նաև Թուրքիայի համար։ Սիրիան և Լիբանանը երկու անկախ պետություններ են, սակայն միևնույն ժամանակ մեր սիրո և եղբայրության աշխարհագրության մասն են։ Դամասկոսն ու Բեյրութը Ստամբուլի եղբայր քաղաքներն են։ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ միայն Հաթայից, այլև Հալեպից, Դամասկոսից և Բեյրութից»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է Իսրայելին Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու և լիբանանյան տարածքից զորքերը դուրս բերելուց հրաժարվելու մեջ։ Նրա խոսքով՝ իսրայելական կողմի գործողությունները նպաստում են տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացմանը։

Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել առավել մեծ ուշադրություն դարձնել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում