Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արփունք գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են  1 միլիարդ 425 միլիոն 957  հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից  6-ը սուբվենցիոն են՝ 174 միլիոն 699 հազար դրամ ընդհանուր արժեքով, 1-ը՝ պետական՝ 1 միլիարդ 251 միլիոն 258 հազար դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում Արփունքում  2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 6875 մետր խմելու, 3000 մետր ոռոգման ներքին ու արտաքին ջրատար ցանցեր, 3640 մետր արտաքին լուսավորության ցանց, ընթացքի մեջ է արդի չափորոշիչներին համապատասխան  144 տեղանոց կրթահամալիրի կառուցումը։ 

Արփունքի  կրթահամալիրը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում` պետբյուջեի միջոցներով, 1 միլիարդ 251 միլիոն 258 հազար դրամ պայմանագրային արժեքով։ Կրթահամալիրի կազմում կլինի նաև 80 տեղանոց մանկապարտեզի շենքը։

Արդեն 60 տոկոսով իրականացված շինաշխատանքների մեկնարկը տրվել է դեռևս 2025 թվականի մարտին, դրանք կավարտվեն 2027 թվականի փետրվարին։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ