Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ՝ քննարկելով տարածաշրջանային վերջին զարգացումներն Իրանի հարավային տարածքների դեմ ԱՄՆ-ի իրականացրած ռազմական հարվածներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Իրանի տարածքի դեմ ամերիկյան ագրեսիայից հետո արագ զարգացող անվտանգության իրավիճակը։

Զրույցների ընթացքում Արաղչին դատապարտել է ԱՄՆ ռազմական հարվածները՝ որպես Իրանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Նա ընդգծել է Իրանի ինքնապաշտպանության անբաժանելի իրավունքը և հաստատել Իրանի զինված ուժերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների օրինականությունը։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան Apache ուղղաթիռի կործանման, որի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իսլամական Հանրապետությանը։ Իրանն էլ պատասխանել է ամերիկյան հարձակմանը՝ հարվածելով Հորդանանին, Բահրեյնին և Քուվեյթին։

Իրան

Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին

Հայերեն Русский

Դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի

ՀՀ ՇՄ նախարարը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կազմակերպության գրասենյակ հիմնելու հնարավորությունը

Կատարի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/10/26

Ասիական ինդեքսներ - 26/10/26

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

Բուլղարիայի նորարարության նախարարն ընդգծել է, որ պետությունը պետք է հասնի տեխնոլոգիական առաջընթացի. BTA

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները